Միասին բացահայտենք Հայաստանը
Concierge & Travel Armenia
Tel: | +374 94 877 888 |
Address: | Vartanants 14/2, Yerevan, ARMENIA |
E-mail: | info@conciergetravel.am |
Category: | Regular |
Days: | 6 |
Date: | - |
Starting price: | 165750 USD |
ՄԻԱՍԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ
1 օր / Դիմավորում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Բարի գալստյան ազդարարար հնամենի ազգային մշակութային տարրերով և ավանդական խոհանոցի խորտիկների համտեսումով (դարերից եկող ազգային երգ և պար, որն իր մեջ է պարփակում մի ողջ ժողովրդի պատմական անցյալ,խոհանոց, որը չի կարող անտարբեր թողնել անգամ ամենաբծախնդիր համադամասերին) Ոտքով զբոսանք վարդագույն տուֆի քաղաք Երևանում:
2 օր / Երևան - Խոր Վիրապ - Նորավանք – Արենի- Ջերմուկ
Առավոտյան կունենանք համեղ նախաճաշ հյուրանոցում, որից հետո կմեկնենք դեպի Խոր Վիրապ վանական համալիր։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Կուղևորվենք դեպի առողջարանային քաղաք Ջերմուկի հայտնի ջրվեժը: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել լեգենդներ (գիշերակաց- Ջերմուկում):
3 օր / Ջերմուկ, Խնձորեսկ, Քարահունջ (Զորաց քարեր, Քարենիշ), Տաթևեր ճոպանուղի, Ջերմուկ
Ջերմուկից կուղևորվենք Խնձորեսկ քարանձավային քաղաքը, որ հայտնի է իր 160-մետրանոց ճոճվող կամրջով: Կուղևորվենք դեպի հայկական Սթոունհենջ՝ Քարահունջ: Թե ինչու է Քարահունջը համարվում ամենախորհրդավոր վայրերից մեկը և համարվում աստղադիտարան ,կպարզենք շրջայցի ժամանակ։Այնուհետև կշարունակենք էքսկուրսիա դեպի Տաթև՝ 9-րդ դարի վանական համալիր՝խորունկ ձորերով և կիրճերով։ Վանք հասնելու համար կօգտվենք Տաթևեր ճոպանուղուց: (գիշերակաց- Ջերմուկում):
4 օր / Ջերմուկ, - "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), Սևանա լիճ, Հայրավանք, Ծաղկաձոր
Առավոտյան կունենանք համեղ Նախաճաշ հյուրանոցում։ Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը և անկրկնելի բնությունը վայելելուց հետո կմեկնենք - "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես) Ամեն տարի Վայոց Ձորի Արենի գյուղում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը անցկացվում է ավանդական << Արենու գինու փառատոն>>։ (ավելի քան 1000 այցելու): Փառատոնը կարևոր իրադարձություն է, ավանդական գինեգործության և ուտեստների ներկայացման կարևոր հարթակ, միաձուլված ազգային երգ ու պարով։ Տնայնագործ գինեգործների պատրաստած գինու վաճառքը ավանդույթ է դարձել Արենի գյուղում։ Հետո կմեկնենք Սևանա լիճ։ Այց Վարդենյաց լեռնանցք, Նորատուս, Հայրավանք, Այնուհետև կուղևորվենք Ծաղկաձոր, (գիշերակաց , Ծաղկաձորում):
5 օր / Ծաղկաձոր - Սևան – Հաղարծին - Ծաղկաձոր
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք Սևանա Լիճ ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Մեր հաջորդ կանգառը կլինի Հաղարծին վանական համալիր (13-րդ դար): Վերադարձ Ծաղկաձոր:
6 օր / Մեկնում
Ուղեկցում նշված վայրից մինչ օդանավակայան
Updated: 12:16 February 12, 2020 | Views: 268
All tours provided by Concierge & Travel Armenia