ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՒՐ
Concierge & Travel Armenia
Tel: | +374 94 877 888 |
Address: | Vartanants 14/2, Yerevan, ARMENIA |
E-mail: | info@conciergetravel.am |
Category: | Regular |
Days: | 6 |
Date: | - |
Starting price: | 159750 USD |
1 օր / Դիմավորում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Բարի գալստյան ազդարարար հնամենի ազգային մշակութային տարրերով և ավանդական խոհանոցի խորտիկների համտեսումով(դարերից եկող ազգային երգ և պար, որն իր մեջ է պարփակում մի ողջ ժողովրդի պատմական անցյալ,խոհանոց, որը չի կարող անտարբեր թողնել անգամ ամենաբծախնդիր համադամասերին):
2 օր / Երևան
Երևան (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մատենադարան, Կասկադ, Արարատ կոնյակի գործարան, Ծիծեռնակաբերդ) Շրջայց վեհաշուք ակադեմիական թատրոնի բակով, ուր տեղակայված են անվանի մեծեր Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի արձանները, այց հնամենի ձեռագրատուն,Արարատ կոնյակի գործարան ,ուր կարող եք վայելել հնամենի պատմություն կրող անուշաբույր հայկական կոնյակ:
3 օր / Հաղպատ – Սանահին
Յունեսկոյի մշակութային ժառանգության մասը կազմելով՝ գեղատեսիլ բնության գրկում է գտնվում պատմամշակութային մեծ արժեք ունեցող, 10-13 դարերի կառույցներով հայտնի Հաղպատի վանական համալիրը։ Եզակի ճարտարապետությամբ աչքի ընկնող այս վանական համալիրում է առկա հազվագյուտ խաչքար ՝ Ամենափրկիչը։ Վանական համալիրը հայտնի է իր հայկական որմնանկարներով և այն պատմագրական եղելությամբ, որ այստեղ 20 տարի ծառայել է Սայաթ-Նովան։ Սանահինի վանքի ճարտարապետական համալիրը ձևավորվել է շուրջ 3 հարյուրամյակի ընթացքում։Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա գտնվող վանական համալիրի առաջին Ս․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Վերադարձ Երևան:
4 օր / Սաղմոսավանք – Հայոց այբուբենի հուշարձան – Ամբերդ – Կարմրավոր- Օշական
Սաղմոսավանքի վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում։ 1255 թվականին վանքում կառուցվել է ձեռագրերի գրատուն: Բարձունքում ծվարած վանքից հիանալի տեսարան է բացվում դեպի Քասախ գետի կիրճը։ Վանքի պատերին կարելի է տեսնել մի շարք արձանագրություններ: Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին վեր խոյացող հոյակերտ Սբ Գևորգ վանքը դարեր շարունակ նշանավոր ուխտատեղի է եղել: Հայոց այբուբենի հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ: Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ Պահլավունիների տոհմական իշխանությունն ու ուժը ամփոփված են Ամբերդի ամրակուռ պարիսպների ներքո։Ըստ պատմական աղբյուրների դղյակի և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում , իսկ ողջ բերդաքաղաքը և ամրոցը թվագրվում են 10-րդ դար՝ Կամսարականների օրոք։Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ դրսևորումն են ստացել հենց այս ամրոց-բերդապարսպում։
5 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրս հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)
6 օր / Մեկնում
Ուղեկցում նշված վայրից մինչ օդանավակայան
Updated: 12:18 February 12, 2020 | Views: 260
All tours provided by Concierge & Travel Armenia