Search

Days:
Type:
Destinations:

* Hold Ctrl button to select multiple destinations
Hotel:
 

Popular Destinations

Tours ›  

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Tour operator/agency:

Concierge & Travel Armenia

Tel: +374 94 877 888
Address: Vartanants 14/2, Yerevan, ARMENIA
E-mail: info@conciergetravel.am
Category: Regular
Days: 5
Date: -
Starting price: 127750 USD
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

1 օր / Դիմավորում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Բարի գալստյան ազդարարար հնամենի ազգային մշակութային տարրերով և ավանդական խոհանոցի խորտիկների համտեսումով (դարերից եկող ազգային երգ և պար, որն իր մեջ է պարփակում մի ողջ ժողովրդի պատմական անցյալ,խոհանոց, որը չի կարող անտարբեր թողնել անգամ ամենաբծախնդիր համադամասերին) Ոտքով զբոսանք վարդագույն տուֆի քաղաք Երևանում

2 օր / Սաղմոսավանք, Հովհաննավանք, Մուղնու Սբ Գևորգ, Հայոց այբուբենի հուշարձանը
Քասախի կիրճի բարձունքում հառնում է Սաղմոսավանքի վանական համալիրը՝ կառուցված 13-րդ դարում։ 1255 թվականին վանքում կառուցվել է ձեռագրատուն: Հովհաննավանքի վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում: Այն գտնվում է Քասախ գետի խոր կիրճի եզրին: Վանքի պատերին կարելի է տեսնել մի շարք արձանագրություններ: Մուղնու Սբ Գևորգ վանքը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր ուխտավայրերից մեկը, որ այն հիմնադրվել է 14-րդ դարի առաջին կեսին։ Հայոց այբուբենի հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ: Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները

3 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրս հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)

4 օր / Գեղարդ, Գառնի, Սևան, Սևանավանք
Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Չարենցի կամարից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի բիբլիական Արարատ։ Այց Գեղարդավանք, որտեղ պահվել է հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այցելություն արևի Աստծուն՝ Միհրին նվիրված Գառնու հեթանոսական տաճար։ Շրջայց Սևանավանք վանական համալիրով: Սևան,կապտաչյա գեղեցկուհու լազուր ափերին կարելի է զովանալ ամառվա տապից,իսկ հետո զմայլվել Սևանավանքից բացվող հոգեհմա տեսարանով։ Վերադարձ Երևան։

5 օր / Մեկնում
Ուղեկցում նշված վայրից մինչ օդանավակայան

Updated: 17:49 February 19, 2020 | Views: 230

All tours provided by Concierge & Travel Armenia