Search

Days:
Type:
Destinations:

* Hold Ctrl button to select multiple destinations
Hotel:
 

Popular Destinations

Tours ›  

ՃԱՄՓՈՐԴՈԻԹՅՈԻՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

Tour operator/agency:

Concierge & Travel Armenia

Tel: +374 94 877 888
Address: Vartanants 14/2, Yerevan, ARMENIA
E-mail: info@conciergetravel.am
Category: Regular
Days: 12
Date: -
Starting price: 356000 USD
ՃԱՄՓՈՐԴՈԻԹՅՈԻՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

1 օր / Դիմավորում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Բարի գալստյան ազդարարար հնամենի ազգային մշակութային տարրերով և ավանդական խոհանոցի խորտիկների համտեսումով(դարերից եկող ազգային երգ և պար, որն իր մեջ է պարփակում մի ողջ ժողովրդի պատմական անցյալ,խոհանոց, որը չի կարող անտարբեր թողնել անգամ ամենաբծախնդիր համադամասերին):

2 օր / Երևան
Երևան (Հանրապետության Հրապարակ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մատենադարան, Կասկադ, Փարարաջանովի տուն թանգարան) Արժե գոնե մեկ անգամ լինել և պտտվել Հռոմից էլ 29 տարի մեծ քաղաքի փողոցներով և զմայլվել Թամանյանական համայնապատկերով։ Զգալ երևանցու շունչը ամեն քայլափոխի,շրջելով և ուսումնասիրելով այն ամենն, ինչ հիշեցնում է երևանցու մեծ սրտի և արարչագործության մասին:

3 օր / Սևանա լիճ – Դադիվանք – Գանձասար – Ստեփանակերտ
Ամառվա տապին լողալու և զովանալու կամ պարզապես լազուր Սևանա լճի ափին զբոսնելու, ճիշտ ժամանակն է, քանի որ մեզ երկար ճանապարհ է սպասվում դեպի անմոռանալի Արցախ աշխարհ: Արցախ աշխարհ՝ թաքնված գանձ, կախարդական բնության պատառիկ բաց երկնքի տակ,երկնաքերծ լեռների, անդնդախոր ձորերի, սառնորակ աղբյուրների, հազարամյա վանքերի ու ամրոցների, ասեղնագործ քարերի, հնագույն ամրոցների <<թագավորություն>> է: Քրիստոնեությունն Արցախ մուտք է գործել դեռևս առաջին դարից: Դրա վառ ապացույցն էլ Դադիվանքն է, որը հիմնադրվել է առաջին դարում Թադեոս առաքյալի աշակերտ Դադիի գերեզմանի տեղում, ով քրիստոնեության ուսմունքի քարոզիչ էր: Այստեղ մարմնապես ու հոգով զգում ես, որ աղոթքդ հաստատապես երկնքի դռներից ներս է մտնում: Դադիվանքը հռչակավոր է իր բարձրարվեստ խաչքարերով: Վանական համալիրի շինությունները տարբեր ժամանակաշրջաններում են կառուցվել; 17-րդ դարից սկսած վանքն աստիճանաբար լքվել է ու ամայացել, բայց չի կորցրել իր ազդեցիկությունը: Արցախի կարևորագույն զարդը Գանձասարն է: Արտաքին ճարտարապետության ողջ հարստությունը կենտրոնացված է քանդակազարդ գմբեթի վրա: Հիմնադրվել է 13-րդ դարում: Ըստ ավանդության՝ այստեղ ամփոփված է Հովհաննես-Մկրտիչի գլուխը: Եկեղեցիներից մեկն էլ հենց իր անունով է կոչվում: Քարաշեն այս կառույցը աննյութի և հոգեղենի միաձուլումն է: Այստեղ,ավելի քան երբևէ զգում ես ինչ ասել է հոգու ճախրանք: Արցախի սիրտը՝ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այստեղ են գտնվում կարևորագույն պետական կառույցները: Այս քաղաքի ճարտարապետական լուծումների և հատակագծի հեղինակը ևս Երևան քաղաքի հատակագծի հեղինակ- ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է: Գիշերակաց Ստեփանակերտում

4 օր / Շրջայց Ստեփանակերտում / Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարան / շուկա / Ասկերանի բերդ / Տիգրանակերտ
Արծաթագործությունը և ոսկերչությունն Արցախում դարերի պատմություն ունեն: Գեղեցիկ ու բարձրարվեստ զարդեր կարելի է տեսնել Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում: Այս թանգարանում կարելի է տեսնել նաև Արցախի հարուստ ֆաունայի բնակիչներին: Յուրաքանչյուր քաղաքի կոլորիտային մասն է կազմում շուկան, որտեղ միախառնված են համային բազում երանգներ, հայտնի ու անհայտ թթուների բազում տեսակներ, չորացրած բույսերի ու դեղաբույսերի մեծ ընտրանի,հյութալի միրգ, բանջարեղեն և իհարկե ավանդական Ժենգյալով հացը, որը հենց շուկայի ներսում պատրաստում են արցախցի վաճառական կանայք: Ասկերանի բերդը կամ Մայրաբերդը բացառիկ կառույց է և նոր էջ Արցախի ճարտարապետության պատմության մեջ: Կրկնակի պարիսպը և բնական տեղանքը ամրոցը դարձրել են անմատչելի: Պարսպապատերի հաստությունը մոտ 2 մ է, բարձրությունը՝ 9 մ է: Դիտաշտարակներն իրար կապված են նեղ միջանցքներով: Կիսավեր բերդն այսօր էլ իր փառահեղ տեսքի շնորհիվ իշխում է ողջ շրջակայքին և պատմում Արցախի ու արցախցու հզորության մասին: Տիգրանակերտի բերդապարիսպ-ամրոցի տարածքում է գտնվում հնագիտական թանգարան, որտեղ պահվում են զինամթերքի տեսականի, հնագույն զարդեր, կահ-կարասի, հնամենի հայկական գործվածքներ,որոնց առկայությունն ապացուցում է այստեղ հայերի բնակության մասին: Կարելի է բարձրանալ բերդապարսպի վրա, որի վրա առկա են դիտակետեր և դրանց շնորհիվ կարելի է ուսումնասիրել պատմական Տիգրանակերտի վեհաշուք գեղեցկությունը: Տիգրանակերտ բերդապարիսպ - ամրոցը որևէ կապ չունի պատմական Տիգրանակերտ քաղաքի հետ: Լեռան վրա երևում է միջնաբերդի հատվածը,ամրացված թաղամասը, բազիլիկ եկեղեցու հիմքերը, արքայական աղբյուրները: Գիշերակացը Ստեփանակերտում:

5 օր / Տաթևի ճոպանուղի – Խնձորեսկ- Հին Արենի – Երևան
Խնձորեսկ քարանձավային քաղաքը հայտնի է իր 160-մետրանոց ճոճվող կամրջով: 6100 տարվա պատմություն ունեցող գինեգործությամբ զբաղվել են մեր նախնիները, որի ապացույցն են Արենի քարանձավի գտածոները,խաղողի այրված սերմերը, հնձանները, կահ-կարասիները։ Գինու համտեսի ժամանակ վառ արտահայտված գույնը և բույրը, համային փունջը ձևավորվում է հայկական լեռնաշխարհի, հողի, ջրի և արևի կենսական ուժով:

6 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրս հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)

7 օր / Գառնի / Գեղարդ / Խոր Վիրապ
Այց Գեղարդավանք, որտեղ պահվել է հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այցելություն արևի Աստծուն՝ Միհրին նվիրված Գառնու հեթանոսական տաճար։ Խոր վիրապում է գտնվում այն փոսը, որտեղ 13 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը:

8 օր / Սաղմոսավանք- Մուղնու Սբ. Գևորգ – Ծաղկեվանք
Քասախի կիրճի բարձունքում հառնում է Սաղմոսավանքի վանական համալիրը՝ կառուցված 13-րդ դարում։ Պետք է ուղղակի մեկ անգամ կանգնել կիրճի եզրին,զգալ թե ինչպես է քամին փարվում քեզ ու հմայվել անդնդախոր ձորերով։ 1255 թվականին վանքում կառուցվել է ձեռագրատուն: Մուղնու Սբ Գևորգ վանքը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր ուխտավայրերից մեկը:, այն հիմնադրվել է 14-րդ դարի առաջին կեսին։ Արա լեռան ստորոտում է գտնվում Ծաղկեվանքը։Ժայռափոր վանքը կարծես հավատքի քար ամրության խորհրդանիշ լինի։Գերբնական և սուրբ ուժի ու մեծ հավատի շնորհիվ կատարվում է այս վայր եկող յուրաքանչյուր ուխտավորի ամենանվիրական երազանքը,ինչպես նաև բուժվում տարատեսակ հիվանդություններ։Ուխտավորներն բացի հավատից, այստեղ են գալիս նաև բուժիչ ջրի ետևից։ Ըստ ավանդության՝ քարանձավի առաստաղից թափվող ջուրը Ծաղիկ անունով կույսի արցունքներն են,որոնք բուժիչ են և երազանքներ են կատարում։ Իսկ թե ինչու է այս տարածքը կոչվում նաև կույս Վառվառեի մահարձան և ինչ բուժիչ հատկություններ ունի քարանձավի առաստաղից հոսող ջուրը կպարզենք շրջայցի ժամանակ։

9 օր / Էջմիածնի Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե, Զվարթնոց
Լինելով առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիր՝ կրոնական շրջայց կկատարենք այն վայր, ուր իջավ Աստծո միածին որդին և ուր նախանշել էր Գրիգոր Լուսավորիչը կառուցել այդ կոթողը՝ Էջմիածնի Մայր Տաճարը ։ Կտեսնենք նաև նահատակված կույսերին նվիրված Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Կայցելենք նաև 618 թվականին կառուցված, բայց այսօր ավերակների վերածված Զվարթնոց տաճար:

10 օր / Ծաղկաձոր/ Սևանավանք/ Դիլիջան
Ամռան տապից փախչելու և զովանալու, իսկ ձմռանը դահուկային սպորտով զբաղվելու լավագույն տարբերակը Երևանից ընդամենը 56 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորն է։ Շրջայց Սևանավանք վանական համալիրով: Սևան,կապտաչյա գեղեցկուհու լազուր ափերին կարելի է զովանալ ամառվա տապից,իսկ հետո զմայլվել Սևանավանքից բացվող հոգեհմա տեսարանով։ Հաղարծինը 13- րդ դարի վանական համալիր է՝ ծվարած գողտրիկ լեռների և կուսական անտառների մեջ։Հաջորդ կանգառը Գոշավանքն է։ Գոշ գյուղի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի հոգևոր և կրթական հետաքրքիր կենտրոններից մեկն է ։Բարձունքում վեհորեն հառնում է Գոշավանքը,այն հատկապես փառահեղ և հիասքանչ է ամպամած եղանակին։ Դեպի եկեղեցի բարձրանալիս անհնար է չհիանալ Տավուշի մարզի շռայլ բնությամբ։ Սա մոլորակի այն հազվագյուտ վայրերից է, որը մարդուն, ասես, կտրում է երկրից և տանում դեպի երկինք։ Երկինքն այստեղ ավելի մոտ է, օդն՝ ավելի մաքուր ։ Գոշավանքը հիմնել է միջնադարյան մտածող, գրական և հասարակական գործիչ Մխիթար Գոշը,որին հեղինակավոր << Ամերիկյան հանրագիտարանը>> դասել է հայկական Վերածննդի նշանավոր ներկայացուցիչների շարքում։

11 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրս հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)

12 օր / Մեկնում
Ուղեկցում նշված վայրից մինչ օդանավակայան

Updated: 16:53 February 24, 2020 | Views: 262

All tours provided by Concierge & Travel Armenia