Search

Days:
Type:
Destinations:

* Hold Ctrl button to select multiple destinations
Hotel:
 

Popular Destinations

Tours ›  

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՈ ԱՉՔԵՐՈՎ

Tour operator/agency:

Concierge & Travel Armenia

Tel: +374 94 877 888
Address: Vartanants 14/2, Yerevan, ARMENIA
E-mail: info@conciergetravel.am
Category: Regular
Days: 8
Date: -
Starting price: 212250 AMD
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՈ ԱՉՔԵՐՈՎ

1 օր / Դիմավորում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում; Բարի գալստյան ազդարարար հնամենի ազգային մշակութային տարրերով և ավանդական խոհանոցի խորտիկների համտեսումով (դարերից եկող ազգային երգ և պար, որն իր մեջ է պարփակում մի ողջ ժողովրդի պատմական անցյալ,խոհանոց, որը չի կարող անտարբեր թողնել անգամ ամենաբծախնդիր համադամասերին։

2 օր / Երևան
Երևան (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մատենադարան, Կասկադ, Արարատ կոնյակի գործարան, Ծիծեռնակաբերդ) Ներկայումս Կասկադը՝ ի դեմս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, ծառայում է ժամանակակից արվեստի առաջատար միտումները ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթը լավագույնս ներկայացնելու առաքելությամբ։

3 օր / ՀԱՂՊԱՏ-ՍԱՆԱՀՒՆ
Յունեսկոյի մշակութային ժառանգության մասը կազմելով՝ գեղատեսիլ բնության գրկում է գտնվում պատմամշակութային մեծ արժեք ունեցող, 10-13 դարերի կառույցներով հայտնի Հաղպատի վանական համալիրը։ Եզակի ճարտարապետությամբ աչքի ընկնող այս վանական համալիրում է առկա հազվագյուտ խաչքար ՝ Ամենափրկիչը։ Վանական համալիրը հայտնի է իր հայկական որմնանկարներով և այն պատմագրական եղելությամբ, որ այստեղ 20 տարի ծառայել է Սայաթ-Նովան։ Սանահինի վանքի ճարտարապետական համալիրը ձևավորվել է շուրջ 3 հարյուրամյակի ընթացքում։Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա գտնվող վանական համալիրի առաջին Ս․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։

4 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրս հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)

5 օր / Սաղմոսավանք-Մուղնու Սբ․ Գևորգ- Ամբերդ-Վահրամաշեն եկեղեցի
Սաղմոսավանքի վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում։ 1255 թվականին վանքում կառուցվել է ձեռագրերի գրատուն: Բարձունքում ծվարած վանքից հիանալի տեսարան է բացվում դեպի Քասախ գետի կիրճը։ Վանքի պատերին կարելի է տեսնել մի շարք արձանագրություններ: Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին վեր խոյացող հոյակերտ Սբ Գևորգ վանքը դարեր շարունակ նշանավոր ուխտատեղի է եղել: Պահլավունիների տոհմական իշխանությունն ու ուժը ամփոփված են Ամբերդի ամրակուռ պարիսպների ներքո։Ըստ պատմական աղբյուրների դղյակի և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում , իսկ ողջ բերդաքաղաքը և ամրոցը թվագրվում են 10-րդ դար՝ Կամսարականների օրոք։Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ դրսևորումն են ստացել հենց այս ամրոց-բերդապարսպում։

6 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրս հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)

7 օր / Գառնի, Գեղարդ , Քարերի սիմֆոնիա, Չարենցի կամար
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք ` «Բազալտե երգեհոն»: Այց Գեղարդավանք, որտեղ պահվել է հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։

8 օր / Մեկնում
Ուղեկցում նշված վայրից մինչ օդանավակայան

Updated: 16:54 February 10, 2020 | Views: 194

All tours provided by Concierge & Travel Armenia