Search

Days:
Type:
Destinations:

* Hold Ctrl button to select multiple destinations
Hotel:
 

Popular Destinations

Tours ›  

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Tour operator/agency:

EXTRA COM

Tel: (00 374 95) 656 956
Address: Republic of Armenia, Yerevan, ARMENIA
E-mail: info@extra.am
Category: Regular
Days: 4
Date: -
Starting price:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Անի մայրաքաղաք, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, Վանա լիճ, Վարագավանք, Մհերի Դուռ, Վանի բերդ, Վանա կատուների բուծարան, Աղթամար կղզի (Սբ. Խաչ եկեղեցի), Մուշ, Մուշ քաղաք, Մշո Սբ.Կարապետ վանք, Սուլուխի կամուրջ, Էրզրում, Էրզրումի բերդ, Հովվի կամուրջ, Սարիղամիշ, Կարս, Կարսի բերդ, Սբ.Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Վարդանի կամուրջ։


Day Destination Hotel
1 Բերկրիի ջրվեժ
  Օր 1

Անի մայրաքաղաք, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան

Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք:

Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող “Խարաբա բազարի” մոտով կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում Դարոյնքի ամրոցը: Կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ:

Բայազետից կուղևորվենք դեպի Վան քաղաք, ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի ջրվեժի մոտ:

Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:
2 Մուշ
  Օր 2

Վանա լիճ, Վարագավանք, Մհերի Դուռ, Վանի բերդ, Վանա կատուների բուծարան, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Մուշ

Առավոտյան կբարձրանանք Վարագա լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիր, որից հետո կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կգնանք Վանի բերդ, որից հետո էլ Վանա կատուների բուծարան: Այնուհետև կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Վանից կուղևորվենք դեպի Մուշ և գիշերը կհանգստանանք Մուշի հյուրանոցում:
3 Էրզրում
  Օր 3

Մուշ քաղաք, Մշո Սուրբ Կարապետ վանք, Սուլուխի կամուրջ, Էրզրում քաղաք, Էրզրումի բերդ, Հովվի կամուրջ, Սարիղամիշ

Առավոտյան կտեսնենք հին Մուշը և այն գերեզմանատունը, ուր թաղվել է Գևորգ Չաուշը, կգնանք Մշո Սուրբ Կարապետ վանք, այնուհետև կայցելենք Սուլուխի պատմական կամուրջ, որտեղ նահատակվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը: Մուշից դուրս գալով կուղևորվենք Էրզրում (Կարին), կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե (կրոնական դպրոց), կտեսնենք Սանասարյան վարժարանի շենքը:

Էրզրումից կշարժվենք դեպի Սարիղամիշ, ճանապարհին կտեսնենք Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը: Երեկոյան կժամանենք և գիշերը կհանգստանանք Սարիղամիշում:
4 Կարսի բերդ
  Օր 4

Կարս քաղաք, Կարսի բերդ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Վարդանի կամուրջ Առավոտյան կմեկնենք դեպի Կարս: Կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք “Վարդանի” միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան:

Updated: 16:08 November 02, 2016 | Views: 421

All tours provided by EXTRA COM