Search

Days:
Type:
Destinations:

* Hold Ctrl button to select multiple destinations
Hotel:
 

Popular Destinations

Tours ›  

ԴԵՊԻ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Tour operator/agency:

Concierge & Travel Armenia

Tel: +374 94 877 888
Address: Vartanants 14/2, Yerevan, ARMENIA
E-mail: info@conciergetravel.am
Category: Regular
Days: 7
Date: -
Starting price: 201300 USD
ԴԵՊԻ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

1 օր / Դիմավորում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Բարի գալստյան ազդարարար հնամենի ազգային մշակութային տարրերով և ավանդական խոհանոցի խորտիկների համտեսումով(դարերից եկող ազգային երգ և պար, որն իր մեջ է պարփակում մի ողջ ժողովրդի պատմական անցյալ,խոհանոց, որը չի կարող անտարբեր թողնել անգամ ամենաբծախնդիր համադամասերին):

2 օր / Երևան
Երևան (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մատենադարան, Կասկադ, Արարատ կոնյակի գործարան, Ծիծեռնակաբերդ) Շրջայց վեհաշուք ակադեմիական թատրոնի բակով, ուր տեղակայված են անվանի մեծեր Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի արձանները, այց հնամենի ձեռագրատուն,Արարատ կոնյակի գործարան ,ուր կարող եք վայելել հնամենի պատմություն կրող անուշաբույր հայկական կոնյակ:

3 օր / Գյումրի / սիթի տուր
Վարդանանց հրապարակ,Սբ․ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիներ,Սև բերդ, Ասլամազյան քույրերի պատկերասրահ,Ձիթողցոնց տուն,Գյումրու գարեջրատուն, Գորկու այգի Արհեստների և արվեստների քաղաք,աշուղների ու բանաստեղծների մոգական ծննդավայր, հայկական լավագույն ֆիլմերի ընտրանու բնօրրան, կոլորիտային կենցաղի, համ ու հոտի, սրտաբաց հյուրընկալության և առատ հյուրասիրության քաղաք Ձիթողցոնց տունը ներկայացնում է Գյումրու կոլորիտային կենցաղն ու առօրյան, քաղաքային ճարտարապետությունը և կենցաղը։Վարդանանց հրապարակում են գտնվում երկու նշանավոր եկեղեցիներ Սբ․ Ամենափրկիչ և Աստվածածին եկեղեցիները ։Սբ․ Ամենափրկչի բակում կա խաչքարերի պուրակ,որոնք Նոր Ջուղայի խաչքարերի կրկնօրինակն են։ Եվ Սբ․ Ամենափրկիչը ճարտարապետական կառուցվածքով կրկնօրինակն է Անիի Կաթողիկե Մայր տաճարին։Գորկու այգում է գտնվում մեծանուն ռուս գրող Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի արձանը։ Իսկ գարեջրի սիրահարների համար կարող ենք կազմակերպել գարեջրի շրջայց-համտես 1898թ-ից արտադրվող և տարածաշրջանում եզակի գարեջուր արտադրող Գյումրու գարեջրատանը։ Գյումրեցիների համար ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում Սև բերդը կամ Սև Ղուլը,ինչպես գյումրեցիներն են սիրում ասել, ռազմական և պաշտպանական նշանակություն ունի, քանի որ որպես ռազմական ամրոց է ծառայել ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։Ասլամազյան քույրերը 2 ֆեմինիստ քույր-նկարչուհիներ են, որոնց կտավներում կարելի է տեսնել ամբողջ աշխարհը՝ սկսած Վիետնամից մինչ Աֆրիկա։ Գիշերակաց Գյումրիում:

4 օր / Մարմաշեն – Հեղնար աղբյուր / վերադարձ Երևան / ազատ
Ախուրյանի կիրճին մոտ գտնվող,կուսական բնության մեջ ծվարած է Մարմաշենի վանքը,Վանքի ներսում և այս տարածքում կարծես անհաղորդ ես դառնում ամենին, կտրվում իրականությունից և վայելում աստվածային գեղեցկությունը։ Իսկ ծարավն էլ կհագեցնենք <<Հեղնար աղբյուր>> համանուն ֆիլմում էլ առկա Հեղնար աղբյուրից։

5 օր / Խոր Վիրապ – Նորավանք- Արենի քարանձավ / գինու համտես
Առավոտյան կունենանք համեղ նախաճաշ հյուրանոցում, որից հետո կմեկնենք դեպի Խոր Վիրապ վանական համալիր։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը։ Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ 6100 տարվա պատմություն ունեցող գինեգործությամբ զբաղվել են մեր նախնիները, որի ապացույցն են Արենի քարանձավի գտածոները,խաղողի այրված սերմերը, հնձանները, կահ-կարասիները։ Գինու համտեսի ժամանակ վառ արտահայտված գույնը և բույրը, համային փունջը ձևավորվում է հայկական լեռնաշխարհի, հողի, ջրի և արևի կենսական ուժով։ Գիշերակաց Երևանում։

6 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրս հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)

7 օր / Մեկնում
Ուղեկցում նշված վայրից մինչ օդանավակայան

Updated: 12:28 February 12, 2020 | Views: 33

All tours provided by Concierge & Travel Armenia